ԱԶԲ-ն կօգնի Հայաստանում ՊՄԳ նախագծի կիրարկմանը

14.06.2019 | 16:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱԶԲ #Տիգրան Խաչատրյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը եւ Հայաստանում Ասիական զարգացման բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալն այսօր քննարկել են վերջերս Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված Պետություն-մասնավոր գործընկերություն (ՊՄԳ) օրենսդրական նախաձեռնությունը։

Նախարարն ընդգծել է օրենսդրական փաթեթի նախագծման շուրջ ԱԶԲ աջակցության կարեւորությունը եւ նշել, որ օրենքի՝ առաջին ընթերցմամբ ընդունումը ակտիվ աշխատանքի սկիզբն է միայն։


Քննարկվել են ՊՄԳ հետագա նախագծերի մշակման աշխատանքներում ԱԶԲ փորձագիտական ներգրավվածության հնարավորությունները։ Քննարկվել են նաեւ հանրային ներդրումների կառավարման շրջանակին վերաբերող հարցեր, ինչպես նաեւ դրա առնչությունը հանրային ֆինանսների կառավարման ռազմավարությանը։

Որպես համագործակցության նոր ուղղություն նախանշել են գյուղատնտեսության ոլորտում հետագա ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ թիրախավորելով արտադրանքի ամբողջական արժեշղթայի ձեւավորումը եւ ոլորտի կառուցվածքային փոփոխությունները։
Դիտում՝ 2439

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW