ՎՏԲ-Հայաստան Բանկ են այցելել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղի 2-3-րդ կուրսերի ուսանողներ եւ դասախոսներ: Բանկում նշել են, որ այցելության նպատակը ուսանողության ցանկությունն էր՝ ծանոթանալու ժամանակակից HR-ի գործունեությանը:HR թիմի աշխատակիցները՝ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահի տեղակալ Սոֆյա Մաճկալյանի, Տեղեկատվական Տեխնոլոգիաների Դեպարտամենտի Տնօրեն Բուրաստան Մովսիսյանի ու Անձնակազմի կառավարման վարչության պետ Աստղիկ Սարգսյանի գլխավորությամբ, շփվել են ուսանողների հետ եւ կիսվել իրենց փորձով ու գիտելիքներով:ՎՏԲ-Հայաստան Բանկի HR թիմի աշխատակիցները հյուրերին ներկայացրել են իրենց ոլորտի ժամանակակից միտումները, իրականացրել գործնական վարժություններ, սովորեցրել կազմել ճիշտ ռեզյումե ու ներկայանալ ապագա գործատուին: Միջոցառման մասնակիցները մտածողությունը զարգացնող խաղեր են խաղացել, քննարկել թեմաներ՝ նպատակասլաց լինելու եւ բարձրագույն նպատակներին հասնելու վերաբերյալ:«ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմը միշտ պատրաստ է աջակցել երիտասարդ ու խոստումնալից մասնագետներին եւ ուրախ է տեսնել նրանց բանկի աշխատակիցների շրջանում»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 10021