ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի գծով հրապարակված տեղեկատվության վերաբերյալ:ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ գործող ձեւաչափով (որով հրապարակվել են մինչեւ 30.09.2018թ. ընդգրկված ժամանակաշրջաններին վերաբերող ցանկերը) հարկ վճարողների ցուցանիշներն արտացոլվել են ոչ ամբողջությամբ, քանի որ դրանում ներառված չեն հարկային պարտավորությունների ձեւավորմանն ու կատարմանն առնչվող համապատասխան ցուցանիշները (մասնավորապես՝ ըստ հարկատեսակների եկամուտների հաշվեգրման պահը, ուսումնասիրությունների, հարկային հաշվարկների ճշտումների, դատարանի որոշումների եւ այլ հիմքերով միասնական գանձապետական հաշվին վերադարձված գումարները եւ այլն): 20.05.2019 | 09:27 Խոշոր հարկատուները շուրջ 19%-ով ավելացրել են հարկերը «Այդ է պատճառը, որ հարկային մարմնի նախաձեռնությամբ մշակվել եւ ներկայումս շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի 783-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով, ըստ էության, առաջարկվում է ամբողջականացնել վերոհիշյալ ցուցանիշները՝ հանրությանն ավելի համապարփակ տեղեկատվություն ներկայացնելու ակնկալիքով:Պետական եկամուտների կոմիտեի կողմից 2018 թվականի 4-րդ եւ 2019 թվականի 1-ին եռամսյակների ցուցանիշները հրապարակվել են հաշվի առնելով վերոնշյալ նախագծով սահմանվող մեթոդաբանությունը, ինչը, բնականաբար, տարբերվում է գործող որոշմամբ սահմանված ձեւաչափից: 20.05.2019 | 09:29 1-ին եռամսյակում բանկերը 25%-ով ավելացրել են հարկերը Ելնելով այն հանգամանքից, որ նոր մեթոդաբանությամբ 1000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ հրապարակված ցանկերը հանրության մոտ առաջացրել են որոշակի հարցեր, ՀՀ ՊԵԿ-ը կվերահրապարակի գործող որոշմամբ սահմանված ձեւաչափին համապատասխանող ցուցանիշները»,- ասված է հայտարարությունում: Tweet Դիտում՝ 1315