Խոշոր հարկատուները շուրջ 19%-ով ավելացրել են հարկերը

20.05.2019 | 09:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #խոշոր հարկատու
Հայաստանի 1000 ամենախոշոր հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ծավալը 2019թ. հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 18,9%-ով՝ կազմելով 212,3 մլրդ դրամ:

Խոշորագույն հարկատուների ցանկը 2019թ. առաջին եռամսյակի տվյալներով գլխավորել է «Գազպրոմ Արմենիա»-ն:

Վերջինիս վճարած հարկերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 13,7 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 2,3%-ով:

Երկրորդ հորիզոնականում «Գրանդ Տոբակո»-ն է:

Վերջինս հունվար-մարտ ամիսներին վճարել է 12,8 մլրդ դրամ հարկ, ինչը գերազանցում է ընկերության 2018թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը շուրջ 59%-ով:

Խոշորագույն հարկատուների ցուցակում երրորդը «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ն է՝ 4,6 մլրդ դրամ հարկերով: Ընկերությունն ավելացրել է հարկերը 77,4%-ով եւ անցած տարվա համեմատ երեք հորիզոնականով բարելավել դիրքը ցուցակում:

3,9 մլրդ դրամ ցուցանիշով չորրորդ հորիզոնականում «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է: Վերջինս նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ավելացրել է հարկերը 91,4%-ով՝ 12-րդից դառնալով 4-րդը ցանկում:

Ամենախոշոր հարկատուների հնգյակը եզրափակում է «ՍիՓիԷս Օիլ Քորփորեյշն»  ընկերությունը, որը, 2019թ. հունվար-մարտի տվյալներով, վճարել է 3,8 մլրդ դրամ հարկ: Ընկերության վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ կրճատվել են 0,3%-ով, եւ այն 4-րդից դարձել է 5-րդ հարկատուն:

Հարկատուների տասնյակում է նաեւ «Ֆլեշ» ընկերությունը, որը 3,6 մլրդ դրամ հարկերի ծավալով (աճ՝ 44,8%) հայտնվել է 6-րդ հորիզոնականում:

1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում ներառվել են նաեւ «Գեոպրոմայնինգ Գոլդ»-ը՝ 3,57 մլրդ դրամ (աճ՝ 43,2%), «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը՝ 2,9 մլրդ դրամ (աճ՝ 70,8%-ով), «Մաքս Պետրոլ»-ը՝ 2,6 մլրդ դրամ (աճ՝ շուրջ 9 անգամ), եւ «Արմենիան Մայնինգ Քոնթրաքթոր»-ը ՝ 2,3 մլրդ դրամ (աճ՝ 2,7 անգամ):
Դիտում՝ 2001
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW