Ապրիլի 26-28-ը կանցկացվի InTourExpo 2019 միջազգային ցուցահանդեսը

25.04.2019 | 14:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#InTourExpo #ANRIVA
Ապրիլի 26-28-ը InTourExpo 2019 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը մեկ հարկի տակ կհամախմբի զբոսաշրջության եւ ակտիվ հանգստի լավագույն առաջարկները։

Միջոցառման կազմակերպիչ «Էքսպո Գրուպ» ընկերությունում նշել են, որ  ցուցահանդեսի շրջանակում կբացահայտվեն լավագույն տուրիստական առաջարկները, այդ թվում՝ շրջագայությունների կազմակերպում Հայաստանում, Արցախում եւ աշխարհի տարբեր երկրներում, ավիափոխադրումներ, հյուրանոցների ամրագրում, տուրեր եւ այլն:

Ցուցահանդեսին մասնակցելու են ոլորտի ավելի քան 80 ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Արցախից, Ռուսաստանից, Եգիպտոսից եւ այլ երկրներից:

Անցկացվելու են ﬕ շարք սեﬕնարներ ոլորտի մասնագետների համար:

Միջոցառման պաշտոնական բացմանը ներկա կլինեն բարձրաստիճան պաշտոնյաներ ՀՀ կառավարությունից, դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ եւ հյուրեր արտերկրից:

Պատվավոր հյուրն է բլոգեր եւ ճանապարհորդ Ալեքսանդր Ալիմովը:

InTourExpo 2019 ցուցահանդեսի գլխավոր հովանավորը ANRIVA Tour-ն է։

Ցուցահանդեսը տեղի կունենա Yerevan Expo ցուցահանդեսային համալիրում:
Դիտում՝ 2440
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW