Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը հրապարակել է «Ռուսաստանի 2019թ. ամենահարուստ 200 գործարարների» ցուցակը, որում ընդգրկվել է հայկական ծագումով 8 գործարար:Վարկանիշի 29-րդ հորիզոնականում «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն է՝ $3,7 մլրդ կարողությամբ: Անցած տարվա համեմատ նրա նրա ունեցվածքը չի փոխվել:«Մագնիտ» մանրածախ ցանցի հիմնադիր Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) $3,5 մլրդ ունեցվածքով զբաղեցրել է ցուցակի 32-րդ տեղը (անցած տարի՝ $4 մլրդ): Ինտերնետ ծանոթությունների Badoo խոշորագույն կայքի հիմնադիր Անդրեյ Անդրեւը (Օհանջանյանց) հայտնվել է վարկանիշի 44-րդ հորիզոնականում՝ $2,3 մլրդ կարողությամբ: Անցած տարվա համեմատ նրա կարողությունն ավելացել է $800 մլն-ով:Գործարար եւ բարերար Ռուբեն Վարդանյանը զբաղեցրել է ցուցակի 103-րդ տեղը: Նրա ունեցվածքը 2015-ից ի վեր պահպանվել է նույն չափով՝ $950 մլն:Նիկոլայ եւ Սերգեյ Սարկիսով եղբայրները, որոնք ներկայացնում են «ՌԵՍՈ-Գարանտիա» ընկերությունը, զբաղեցրել են 134-րդ եւ 135-րդ տեղերը համապատասխանաբար, յուրաքանչյուրը՝ $800 մլն կարողությամբ: Անցած տարվա համեմատ՝ նրանց կարողությունն ավելացել է $50-ական միլիոնով: Հեռահաղորդակցության ոլորտում գործունեություն ծավալող Ալբերտ Ավդոլյանը 146-րդ տեղում է, նրա կարողությունը գնահատվում է $700 մլն: Անցած տարվա համեմատ նրա ունեցվածքի չափը չի փոխվել: Forbes-ի ցուցակն այս տարի կրկին եզրափակում է ABBYY-ի հիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ, «Այբ» հիմնադրամի համահիմնադիր Դավիթ Յանը: Ինչպես անցած տարի, այս տարի եւս նա $500 մլն-ով զբաղեցրել է 200-րդ հորիզոնականը: Tweet Դիտում՝ 6893