Քաղաքապետարանը փորձում է արագացնել «մաքուր քաղաք» ունենալու գործընթացը

11.04.2019 | 12:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#Երեւանի քաղաքապետարան
Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն այսօր ասել է, որ քաղաքապետարանն ամենօրյա ռեժիմով աշխատում է՝ աղբահանության վիճակը բարելավելու եւ վերջնական լուծում տալու ուղղությամբ:

«Վերջին շրջանում Երեւանում աղբահանության խնդիրը նկատելիորեն վատթարացել է: Աղբահանության միակ օպերատորի աշխատանքը, որը մինչ այդ էլ գոհացուցիչ չէր, է՛լ ավելի անբավարար է դարձել: Աղբատար մեքենաների քանակը չի բավականացնում, գործող մեքենաները գրեթե ամեն օր խափանվում են, գրեթե չեն թարմացվում եւ չեն համալրվում աղբամանները, եղածները չեն լվացվում ու մաքրվում»,- ասել է քաղաքապետարանի խոսնակը:

Նրա խոսքով՝ «հարցի լուծման իրավական ընթացակարգը որոշակի ժամանակ է պահանջում, այնուհանդերձ, քաղաքապետարանը փորձում է հնարավորինս արագացնել գործընթացը, որպեսզի վերջապես ունենանք նորմալ աղբահանություն եւ մաքուր քաղաք»:

Քաղաքապետարանը հայցում է երեւանցիների եւ քաղաքի հյուրերի ներողամտությունը՝ աղբահանության օպերատորի անբավարար աշխատանքի համար:
Դիտում՝ 2196

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW