ԱՄՀ “դրական է” համարում հայաստանի միջնաժամկետ տնտեսական հեռանկարները

27.11.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 27 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) որոշում է կայացրել Հայաստանին հատկացնել հերթական $5.2 մլն չափի տրանշն` աղքատության դեմ պայքարի եւ կայուն աճի համար հիմքերի ապահովման ծրագրի (PRGF) շրջանակներում:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, որոշումն այդ մասին կայացվել է ծրագրի իրագործման հերթական, հինգերորդ դիտարկամն արդյունքների հիման վրա: Այսպիսով, հիմնադրամի կողմից Հայաստանին PRGF ծրագրի շրջանակներում ցուցաբերած աջակցության ընդհանուր ծավալը կհասնի մոտ $31.4 մլն:

Մեկնաբանելով կայացրած որոշումն, ԱՄՀ կարգադրիչ տնօրենի տեղակալ Տակատոսի Կատոն նշել է, որ “Հայաստանը շարունակում է օգտվել երկնիշ տնտեսական աճի, չափավոր սղաճի, ցածր ֆիսկալ դեֆիցիտի պտուղներից”: Նա նաեւ նշել է, որ Հայաստանը լավ առաջընթացի է հասել աղքատության կրճատման գործում:

Տակատոսի Կատոն Հայաստանի միջնաժամկետ տնտեսական հեռանկարներն անվանել է “դրական”, իսկ ներդրումների համար կանխատեսումը “բարենպաստ”:

ԱՄՀ կարգադրիչ տնօրենի տեղակալն ասել է, որ “ամուր ֆիսկալ եւ դրամային քաղաքականությունը կարեւոր նախապայման կմնա մակրոտնտեսական կայունության եւ արտաքին մրցունակության պահպանման համար` արտարժույթի լայնածավալ ներհոսքի եւ աճող սղաճային ռիսկերի ֆոնի վրա”:

“Հայաստանի Կենտրոնական բանկը պահպանում է հավատարմությունը դրամային քաղաքականության խստացմանը` սղաճի ցածր մակարդակ պահպանելու նպատակով` միաժանանակ պահպանելով արժույթի փոխանակման ճկուն ռեժիմը”,- նշել է Տակատոսի Կատոն:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 6155
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW