ԱՄՆ աջակցությունը Հայաստանի տնտեսության համար «հուշող է»

02.04.2019 | 12:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Խաչատրյան #Լին Թրեյսի
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ասել է, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ մշտապես քննարկվել են ոչ միայն օրակարգային խնդիրները, այլեւ՝ Նահանգների աջակցությունը եղել է հուշող՝ Հայաստանի տնտեսությունը ավելի մրցունակ դարձնելու գործում կարեւոր բարեփոխումների իրականացման, վաղվա օրակարգը սահմանելու գործում։

Այս մասին նախարարը նշել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսիի հետ հանդիպմանը:

«Մենք ներկա ծրագրում արել ենք կարեւոր շեշտադրում՝  տնտեսական աճի որակը, որը պետք է ազդի շատ թվով մարդկանց վրա։ Այդպիսով, տնտեսական ներառականությունը համարում ենք այն հիմնական չափումը, որով կառավարությունը  պետք է հաշվետու լինի իր վարած քաղաքականության արդյունքների համար»,- նշել է Տիգրան Խաչատրյանը:

Նախարարն անդրադարձել է ձեռնարկությունների ցածր արտադրողականության  խնդրին եւ քննարկել դրանց տեխնիկական հագեցվածության եւ վերազինման խնդիրները։

«Ուրախ եմ քննարկել մեր երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունները խորացնելու, ինչպես նաեւ Հայաստանի ժողովրդի համար առավել բարեկեցիկ ու առավել պայծառ ապագա ապահովելու հնարավորությունները»,- ասել է դեսպանը:

Կողմերը մտքեր են փոխանակել նոր ներդրումների ներգրավման, արտաքին առեւտրային հարաբերությունների զարգացման եւ գործարար միջավայրի բարելավման վերաբերյալ։
Դիտում՝ 1287
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW