TI’ME-ը եւ Chronograph-ը ներկայացրել են Հայաստանը Baselworld ցուցահանդեսում
02.04.2019 | 09:19 Գլխավոր էջ / Նորություններ /


«Հայաստանի ներկայությունը չափազանց կարեւոր է համաշխարհային այս իրադարձությանը, որովհետեւ հնարավորություն է ստեղծվում ներկայացնելու մեր հաջողության պատմությունը, TI’ME-ի միջոցով ճանաչելի դարձնել Հայաստանը որպես ոլորտում մրցունակ երկիր , պատկերացում կազմել Հայաստանի տնտեսական ակտիվության եւ զարգացման վերաբերյալ»,- նշել է TI’ME ընկերության գլխավոր տնօրեն Արսեն Մնացականյանը:
Baselworld-ը բացառիկ եւ ամենահեղինակավոր հարթակն է աշխարհում ժամագործության եւ զարդերի ոլորտում, եւ այս տարի ցուցահանդեսի այցելուների թիվը գերազանցել է 100 000-ը, իսկ մասնակից ընկերությունները եղել են 180-ը:
«Chrongraph խանութ-սրահն արդեն 10 տարի է՝ մասնակցում է ժամագործության եւ ոսկերչության ոլորտում տարվա կարեւորագույն ցուցահանդեսն՝ նպատակ ունենալով իր հաճախորդներն առաջարկել սրահում ներկայացված բրենդերի տարվա ամենայուրօրինակ եւ բացառիկ նմուշները: Սա նաեւ հիանալի հնարավորություն է բացահայտելու ոլորտի նորարական եւ ամենաարդի միտումները, նոր ապրանքանիշեր եւ ներկայացնել համաշխարհային ճանաչում ունեցող անուններ հայկական շուկայում»,- ասել է Chronograph ընկերության տնօրեն Գաբրիել Ավետիսյանը։
TI’ME ընկերությունը գործում է Հայաստանում, Վրաստանում եւ Բելառուսում, իսկ Chronograph ընկերությունը ներկայացված է Հայաստանում եւ Վրաստանում։ Երկու խանութ սրահներն էլ հանդես են գալիս «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում, որը հիմնադրվել է Հայաստանում 1999թ. եւ միավորում է ավելի քան 15 անուն բրենդեր ավելի քան 3000 աշխատակիցներով։
Վերջին լուրեր
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: