ԿԲ նախագահը շնորհավորել է բանկային ոլորտի աշխատակիցներին, նշելով, որ համակարգի նկատմամբ կա “հիմնավոր վստահություն”

22.11.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 22 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր հանդես է եկել ուղերձով` Բանկային աշխատողի օրվա կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, Տիգրան Սարգսյանը նշել է, որ “ինչպես յուրաքանչյուր նորույթ մեր կյանքում, բանկային համակարգի ձևավորման ու զարգացման ընթացքն էլ ուղեկցվեց դժվարություններով, հասարակության կողմից` որոշակի թերահավատությամբ, սակայն տարեցտարի համակարգում գրանցվել են նորանոր ձեռքբերումներ, որոնք վերափոխեցին թերահավատությունը կայուն եւ հիմնավոր վստահության”:

Հայաստանի ԿԲ ղեկավարն ասել է, որ “բանկային համակարգն ի զորու է նոր խոսք ասել եւ ձեւավորել նոր վերաբերմունք իր եւ հասարակության կենսակերպի նկատմամբ”: Տիգրան Սարգսյանի խոսքերով, կարելի է վստահաբար ասել, որ բանկային համակարգը, որը համալրված է 6.500 աշխատակիցներով, կշարունակի հետեւել ժամանակի պահանջներին եւ չի գոհանա ձեռքբերումներով:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7095

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW