Կոնվերս Բանկը «Կոնվերս 25» ավանդի պայմանները դարձրել է ավելի գրավիչ՝ դրամային ավանդի ներդրման առաջին տարում առաջարկելով մինչեւ 9,5%, իսկ դոլարային ավանդի դեպքում՝ մինչեւ 5% տարեկան տոկոսադրույք: Բանկում նշել են, որ ներդրման երկրորդ տարում տոկոսադրույքը կաճի՝ կազմելով համապատասխանաբար՝ առավելագույնը 9,75% եւ 5,5%:Տոկոսադրույքների առավելագույն շեմը կհաշվարկվի Կոնվերս Բանկի Ինտերնետ բանկ, Մոբայլ Բանկ համակարգերով գումարի ներդրման դեպքում: Այլ եղանակով ավանդադրման համար կգործի 0,25%-ով ցածր տոկոսադրույք:««Կոնվերս 25» ավանդը գործողության 25 ամիս ժամկետով պրոդուկտ է, որը ներդրվել է 2018թ. սեպտեմբերին՝ բանկի 25-ամյակի կապակցությամբ եւ դարձել բանկի ամենապահանջված ավանդատեսակներից մեկը»,- ընդգծել են բանկում: Նախորդ տարեվերջի դրությամբ, այդ ավանդի պորտֆելը կազմել է մոտ 1,9 մլրդ դրամ/համարժեք արտարժույթ:«Դրա շրջանակում բանկը հաճախորդներին է առաջարկում գումարի ներդրման լավագույն պայմաններ. մասնավորապես՝ շուկայում առկա նմանատիպ առաջարկների հետ համեմատ բարձր տոկոսադրույք: Ավանդի գործողության երկրորդ տարվա ընթացքում վաղաժամկետ դադարեցման դեպքում հաճախորդին վճարվում է տոկոսագումար՝ հաշվարկված ավանդի առաջին տարվա համար նախատեսված տոկոսադրույքով: Իսկ ավանդի ամբողջ ընթացքում հաճախորդը հնարավորություն ունի մայր գումարից մասնակի ելքագրումներ կատարել»,- ասված է հաղորդագրությունում:«Կոնվերս 25»-ի մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 10156