Այսօր՝ ժամը 10:00-ին, տեղի է ունեցել «Վերածնունդ» երիտասարդական ավանի հիմնարկեքի պաշտոնական արարողությունը: ՎՏԲ-Հայաստան Բանկում հիշեցրել են, որ բանկը հաղթել է տենդերը եւ դարձել ԵՊՀ շրջանավարտների միավորման կողմից իրականացվող «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» բնակարանային ապահովության սոցիալական ծրագրի հիմնական գործընկերը: Հաջող համագործակցության արդյունքում Մոնթե Մելքոնյան 44 հասցեում գտնվող 1-7 մասնաշենքերով մոնո բնակարանների վարկավորումը կիրականացվի ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից: «Հանդիսավոր արարողության ընթացքում բանկի հետ համագործակցության պայմանագիր կնքվեց, ծրագրի շահառուները կառուցվող համալիրի հիմքերում տեղադրեցին Հայաստանի ապագա սերունդներին ուղղված ուղերձ: Կատարվեց հիմնաքարի ու երիտասարդ ընտանիքների օրհնության կարգ: Վերջիններս հնարավորություն կստանան բնակարաններ ձեռք բերել առավել ցածր եւ հարմարավետ տոկոսադրույքներով»,- ասված է հաղորդագրությունում:Ծրագրի շահառուների հիմնական վարկավորումն իրականացվելու է ՎՏԲ-Հայաստան Բանկի սեփական վարկային ռեսուրսների հաշվին:Բանկն առաջարկում է հետեւյալ պայմանները՝- 10-20% կանխավճար, - 10,8% տարեկան տոկոսադրույք,- մինչեւ 30 տարի մարման ժամկետ:«ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես հատուկ ուշադրություն է դարձնում Հայաստանի հիփոթեքային սեկտորի զարգացմանը եւ գիտակցում դրա ամբողջ կարեւորությունը՝ որպես երկրի տնտեսական եւ սոցիալական զարգացման կարեւորագույն գործոններից մեկը:ՎՏԲ-Հայաստան Բանկը միշտ պատրաստ է տրամադրել վարկեր ոչ միայն լավագույն պայմաններով, այլեւ սեղմ ժամկետներում, ինչպես նաեւ աջակցել ՀՀ երիտասարդ մասնագետների կյանքի զարգացմանը»,- ամփոփել են բանկում: Tweet Դիտում՝ 11936