ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր ակցիա, որի շրջանակում տրամադրում է MasterCard Gold քարտեր MasterCard Standard քարտերի սակագնով: Ինչպես հայտնել են բանկում, ակցիան կտեւի մինչեւ 2019թ. ապրիլի 1-ը:«Ակցիայի ընթացքում հաճախորդները կարող են ձեռք բերել նոր, բարձր կարգավիճակ ունեցող MasterCard Gold քարտ`ավելի ցածր կատեգորիայի քարտի սակագներով: Ակցիայի ընթացքում բանկի բոլոր հաճախորդներին`ինչպես հավանական, այնպես էլ գործող քարտապաններին (քարտի վերաթողարկման դեպքում) կտրամադրվեն MasterCard Gold քարտեր 5 900 դրամ տարեկան սպասարկման սակագնով` 25 000 դրամ գործող սակագնի փոխարեն, կամ 590 դրամ ամսավճարով գործող՝ 2 500 դրամի փոխարեն»,- ասված է հաղորդագրության մեջ:ՎՏԲ-Հայաստան Բանկում նշել են MasterCard- ի հիմնական առավելություններն ու հնարավորությունները.- ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտերը աշխատում են ոչ միայն չիպային պլատֆորմի վրա, այլեւ «անհպում», որը, ի տարբերություն մագնիսական քարտերի, ապահովում է անվտանգության ավելի բարձր մակարդակ` քարտապանի տեղեկատվությունը չարտոնված օգտագործումից: Բացի այդ, վճարել անկանխիկ քարտով շատ հեշտ է, քանի որ MasterCard վճարման տերմինալները հասանելի են ամբողջ աշխարհում:- ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտերը բազմարժութային են, ինչը նախատեսում է 4 հիմնական արժույթների առկայությունը`ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո եւ ՌԴ ռուբլի:- ՎՏԲ-Հայաստան Բանկի MasterCard քարտերը կարելի է օգտագործել ավելի քան մեկ միլիոն բանկոմատներում եւ կատարել անկանխիկ վճարումներ աշխարհի ավելի քան 32 միլիոն առեւտրի եւ սպասարկման կետերում: MasterCard քարտի սպասարկման պայմաններինև սակագներին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումով: Tweet Դիտում՝ 5638