Ինեկոբանկը եւ Blue Orchard Microfinance Fund միջազգային ֆինանսական կազմակերպությունը փետրվարի 7-ին կնքել են 7 տարի մարման ժամկետով, $15 մլն-ի ստորադաս փոխառության ներգրավման պայմանագիր։«Ինեկոբանկը, հանդիսանալով օտարերկրյա ֆինանսական կառույցներից միջոցների ներգրավման գծով ՀՀ բանկային համակարգում առաջատար բանկերից մեկը, այսօր ունի ֆինանսավորման աղբյուրների բարձր դիվերսիֆիկացիա՝ թե պարտավորությունների եւ թե բաժնետիրական կապիտալի մասով»,- նշել է Ինեկոբանկի Գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը։Ինչպես տեղեկացնում են բանկում, ներգրավված միջոցներն ուղղվելու են բանկի ընդհանուր գործունեության ֆինանսավորմանը, ինչպես նաեւ նպաստելու են բանկի վարկային պորտֆելի աճին՝ մասնավորապես շեշտադրելով հաճախորդների ՓՄՁ սեգմենտը։ «Ինեկոբանկը բարձր է գնահատում իր շարունակական համագործակցությունը Blue Orchard Microfinance Fund կազմակերպության հետ, որն առաջին անգամ է Հայաստանում տրամադրում ստորադաս փոխառություն։ Օտարերկրյա ֆինանսական կառույցների հետ այսպիսի երկար եւ արդյունավետ համագործակցությունը վկայում է բանկի նկատմամբ վերջիններիս ունեցած բարձր վստահության մասին, որը ձեռք է բերվել բանկի կողմից տարեցտարի ցուցադրած գերազանց ֆինանսական արդյունքների եւ բանկում կիրառվող կորպորատիվ կառավարման միջազգային լավագույն փորձի շնորհիվ»,- հավելել է Տիգրան Դավթյանը։«Ստորադաս փոխառությունն առավել ճկուն գործիք է, որը հնարավորություն է տալիս բարելավել բանկի ակտիվների եւ պարտավորությունների կառավարումը՝ առավելապես բարձրացնելով կապիտալի կառավարման արդյունավետությունը։ Այս ստորադաս փոխառության ներգրավմամբ բանկի նորմատիվային կապիտալը կկազմի 50 մլրդ դրամ, որը կբարելավի կապիտալիզացիայի գծով Ինեկոբանկի դիրքը շուկայում՝ նրան դասելով ՀՀ բանկային համակարգի ամենակապիտալիզացված բանկերի շարքին»,- ասված է հաղորդագրությունում։ Ինեկոբանկը, հանդիսանալով Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկը, մատուցում է կոմերցիոն բանկային, ինչպես նաեւ թվային բանկային ծառայություններ անհատներին, փոքր եւ միջին ձեռնարկություններին եւ խոշոր կազմակերպություններին։ Շուրջ 23 տարի բանկը մատուցում է բարձրորակ բանկային ծառայություններ Հայաստանում՝ սպասարկելով ավելի քան 400 000 հաճախորդի, որոնցից մոտ 150 000-ին՝ թվային ուղիներով:Իր գործունեության ընթացքում բանկը մշակել եւ մատուցել է ոլորտի առաջատար թվային բանկային լուծումներ՝ նպատակ ունենալով ներդնել ամբողջովին նոր բանկային ծառայություններ։- 2009թ. առաջինը Հայաստանում ներդրել է «Ապառիկ տեղում» թվայնացված եւ ամբողջովին ավտոմատացված ծրագիրը, որն ապրանքի ապառիկ գնման գործընթացը 3-4 օրից կրճատել է մինչեւ մի քանի րոպեի։- 2012թ. իր InecoOnline համակարգի շնորհիվ առաջիններից մեկն էր, որ ապահովել է գործարքների կատարումը 24/7 ռեժիմով:- 2014թ. ներդրել է InecoMobile բջջային հավելվածը, որն իր հնարավորությունների եւ օգտագործման պարզության շնորհիվ այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում։- 2017թ. բանկն առաջինն էր, որ ներդրել է ամբողջովին ավտոմատացված վարկավորման գործընթաց իր օնլայն եւ մոբայլ հավելվածների միջոցով: Արդյունքում վարկերը տրամադրվում են հաճախորդներին 24/7 ռեժիմով:- 2018թ. առաջինը բանկային համակարգում գործարկել է InecoPay վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս վճարումներ իրականացնել սմարթֆոնի միջոցով: Tweet Դիտում՝ 10668