IDBank-ը մասնակցել է փետրվարի 23-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացված՝ «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես-ֆորումին, որի նպատակը Լոռու մարզի զարգացման հեռանկարների քննարկումն էր, ներդրումային միջավայրի բարելավումն ու խնդիրների լուծման ճանապարհային քարտեզ մշակելը։ IDBank-ի Բիզնեսի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանն ու Կորպորատիվ բիզնեսի գծով տնօրեն Սերգեյ Վիրաբյանը մասնակցել են բիզնես-ֆորումին, ինչպես նաեւ՝ կլոր սեղան-քննարկումներին։ Սերգեյ Վիրաբյանի խոսքով՝ նման համաժողովները լայն հնարավորություններ են ստեղծում նորանոր կապերի ձեւավորման եւ բիզնեսի զարգացման տեսանկյունից։«IDBank-ն իր ամենօրյա աշխատանքում, ինչպես նաեւ նմանօրինակ հանդիպումների արդյունքում ստեղծում է նոր բիզնես կապեր, մշակում նոր ծրագրեր, որոնք, բնականաբար, օգտագործվում են ի նպաստ մեր հաճախորդների եւ նրանց բիզնեսի զարգացման։ Ներկայում մենք նաեւ կարեւորում ենք մարզային ծրագրերն ու ուղիներ ենք փնտրում միջին եւ փոքր բիզնեսի զարգացման համար։ Վանաձորում է բացվել IDBank-ի առաջին նորարարական ոճի մասնաճյուղը, եւ այս առումով մենք հատուկ շեշտադրում ունենք հենց Լոռու մարզի վրա»,- նշել է Սերգեյ Վիրաբյանը։«IDBank-ը մասնակցել է նաեւ էքսպո-ցուցահանդեսին. յուրօրինակ տաղավարում բանկը ներկայացրել է շահավետ մի շարք առաջարկներ, իսկ նրանց, ովքեր ցանկություն ունեն աշխատել IDBank- ում, հնարավորություն է ընձեռվել ստուգել IQ-ն։Ստուգատեսը հաջողությամբ անցած մասնակիցներն առաջիկայում կհրավիրվեն բանկ՝ հարցազրույցի, եւ հնարավորություն կունենան միանալու IDBank-ի թիմին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի դեպ, եւս անցել է IQ թեստը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաեւ ցուցահանդեսի այլ այցելուների մոտ։ IDBank-ը կարեւորում է գործարար միջավայրում փորձի փոխանակումը, ներդրումային ծրագրերի հեղինակների հետ շփումներն ու ակտիվ քննարկումները՝ շուկայում առկա պահանջարկն ավելի լավ հասկանալու եւ հաճախորդներին հետաքրքրող նորանոր առաջարկներով հանդես գալու համար։ Բանկը մոտ ապագայում արդեն ներկայացնելու է ծառայություններ, որոնք բանկից օգտվելը կդարձնեն շատ ավելի դյուրին եւ հարմար»,- ասված է հաղորդագրությունում։ Tweet Դիտում՝ 1750