Հայկական ընկերությունը պայմանագիր է կնքել McDonald's-ի հետ
13.02.2019 | 11:09 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Menu.am




«Սա աննախադեպ իրադարձություն է, քանի որ հանրահայտ McDonald's բրենդը, չունենալով սեփական առաքման ծառայություն, մինչ օրս չի համագործակցել սնունդ առաքող ոչ մի ընկերության հետ:
Բելառուսական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ Menu Group-ի հիմնադիր Վահան Քերոբյանը ժամանել է Մինսկ, որպեսզի McDonald's-ից անձամբ առաքի առաջին պատվերները»,- ասված է հաղորդագրությունում:
«Մենք անչափ ոգեւորված ենք նման համաձայնության ձեռքբերմամբ, ինչը հնարավորություն կտա գոհացնել Մինսկի եւ Վիտեբսկի մեր հաճախորդների պահանջները: Հուսով ենք, որ համագործակցության այս մոդելը կտեղափոխենք Բելառուսի նաեւ այն շրջանները, որտեղ գործունեություն է ծավալում Menu.by-ը»- նշել է Վահան Քերոբյանը:
«Փետրվարի 5-ին Menu.by-ի միջոցով ՄակԱռաքման մասին լուրը Բելառուսում ամենաշատ տարածում գտած նորությունը դարձավ: Բելառուսի շուրջ 20 ԶԼՄ, այդ թվում՝ թոփ-5-ը, հրապարակեցին այս աննախադեպ լուրը, իսկ երկրի առաջատար երկու հարթակները հավաքեցին 85,000+ եւ 78,000+ դիտումների քանակ:
Բելառուսական հայտնի բլոգները նույնպես բարձրաձայնեցին իրադարձության մասին, որոնցից ամենալայն տարածումն ունեցող KOKO.BY-ը հավաքեց 50 000 դիտում եւ շուրջ 10 000 լայք»,- նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Մենյու Գրուպը Բելառուսում սկսել է իր գործունեությունը 2016թ.-ի նոյեմբեր ամսին եւ մինչ օրս, անխոս, համարվում է շուկայի առաջատարը՝ առաջարկելով առաքում 300 եւ ավել ռեստորաններից, սրճարաններից եւ մասնագիտացված խանութ սրահներից, ինչպես Մինսկում, այնպես էլ Բրեստում, Մոգիլյովում, Վիտեբսկում, Գրոդնոյում եւ Գոմելում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: