ՎՏԲ-Հայաստան Բանկը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում բացել է «Ագարակ» մասնաճյուղը: Այն գտնվում է Պղնձամոլիբդենային կոմբինատի շենքում՝ Գ. Նժդեհ 7 հասցեում, քաղաքի հրապարակում:«Ագարակ»-ը բանկի 70-րդ մասնաճյուղն է: «ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր մասնաճյուղի հարմարավետ վայրում գտնվելու շնորհիվ՝ բանկի հաճախորդները՝ Պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներն ու Ագարակ քաղաքի բնակիչները, կարող են օգտվել բանկի կողմից մատուցվող ծառայությունների եւ ապրանքների ամբողջական տեսականուց.- ավանդների եւ վարկերի ձեւակերպում,- հաշվի համալրում,- դրամական փոխանցումներ,- կոմունալ վճարումներ,- բանկի աշխատակիցների խորհրդատվություններ եւ այլն:Նոր, ժամանակակից մասնաճյուղը թույլ կտա հաճախորդներին իրականացնել կանխիկացման գործարքներ, ավանդների ու բանկային/քարտային հաշիվների համալրում: Մասնաճյուղը ունի նաեւ cash-in բանկոմատ ու վճարային տերմինալ, որոնք հաճախորդներին վարկի մարման, հաշիվների ու ավանդների համալրման, ինչպես նաեւ կոմունալ վճարումների եւ այլ ծառայությունների հնարավորություն կտան 24/7 ռեժիմով «Ագարակ» մասնաճյուղի ինքնասպասարկման տարածքում»,- ասված է հաղորդագրությունում: Մասնաճյուղը կգործի երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 09:15-17:30-ը:Բանկում ընդգծել են, որ «Ագարակ» մասնաճյուղի բացումը տեղի է ունեցել տոնական մթնոլորտում: Բանկի հյուրերի եւ հաճախորդների ներկայությամբ Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Սոֆիա Մաճկալյանն ու Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը կտրել են նոր մասնաճյուղի ժապավենը: Tweet Դիտում՝ 6018