Փաշինյանն ու Մեդվեդեւը քննարկել են առեւտրաշրջանառության ավելացումը

25.01.2019 | 17:18 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Դմիտրի Մեդվեդեւ
Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետեր Նիկոլ Փաշինյանն ու Դմիտրի Մեդվեդեւն այսօր հանդիպել են Մոսկվայում:

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ վարչապետերը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են առեւտրատնտեսական եւ ներդրումային ոլորտներում երկկողմ համագործակցությանը եւ տարբեր ուղղություններով համատեղ ծրագրերին:  

Փաշինյանն ու Մեդվեդեւը կարեւորել են առեւտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացումը եւ վստահություն հայտնել, որ երկու երկրների կառավարությունների շարունակական ջանքերի արդյունքում այն նոր թափ կստանա:  

Կողմերն անդրադարձել են հայ-ռուսական փոխգործակցության այլ ասպեկտների:
Դիտում՝ 1992

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW