Փաշինյանը՝ ԵԱՏՄ-ում նավթի ու գազի միասնական շուկաների ձեւավորման մասին

25.01.2019 | 15:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #ԵԱՏՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ անհրաժեշտ է ակտիվորեն աշխատել նավթի, նավթամթերքի եւ գազի ԵԱՏՄ միասնական շուկաների ձեւավորման ուղղությամբ։

Այս մասին նա ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում իր ելույթի ընթացքում ՝ նվիրված 2019թ. ԵԱՏՄ-ում նախագահությունը Ռուսաստանից Հայաստանին անցնելուն։

«Անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը, որոնք ուղղված են համաձայնեցված էներգետիկ քաղաքականության իրականացմանը եւ էներգետիկ ռեսուրսների համար ոչ խտրական հիմքի վրա գնագոյացման զգայուն հարցի լուծմանը, ինչպես նաեւ դրանց տարանցիկ փոխադրմանը անդամ երկրների տարածքներով, այդ թվում՝ հաշվի առնելով տարանցիկ բաղադրիչները»,- ասել է ՀՀ վարչապետը:

Նրա կարեւորել է անդամ պետությունների ՏՏ համայնքների ջանքերի համախմբումը՝ տնտեսության բարձր տեխնոլոգիաների ոլորտների ակտիվ զարգացման եւ միության թվային օրակարգի ամբողջական իրականացման նպատակով:

«Կարեւոր ենք համարում միության ներսում վստահության մակարդակի ամրապնդումը: Ապրանքների ու բեռների համար ժամանակակից հետագծելիության համակարգերի ներդրումը կստեղծի տեխնիկական հիմք այդպիսի ամրապնդման համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը կարեւորել է նաեւ նորմատիվ-իրավական բազայի կատարելագործման անհրաժեշտությունը, որն ապահովում է աշխատանքային գործունեություն իրականացնող անդամ պետությունների քաղաքացիների, ինչպես նաեւ մեր երկրների զարգացմանը նպաստ բերած թոշակառուների իրավունքների արդյունավետ եւ արդարացի իրացումը:

«Պետք է նաեւ ձգտել միմյանց ազգային արժույթների զգալի աճ ապահովել մեր երկրների սուբյեկտների միջեւ հաշվարկներում»,- ասել է ՀՀ վարչապետը:

Նա հույս է հայտնել, որ մեկ տարի հետո ԵԱՏՄ-ն կլինի ավելի համախմբված եւ արդյունավետ։
Դիտում՝ 1416
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW