«Ֆրութֆուլ Արմենիա»-ի շնորհիվ Արմավիրի մարզում երկու բժշկական կենտրոն է բարեկարգվել

21.01.2019 | 14:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆրութֆուլ Արմենիա #Կոնվերս Բանկ #Էդուարդո Էռնեկյան
Արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի ստեղծած «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի նվիրաբերության շնորհիվ Մեծամոր ու Արմավիր քաղաքների բժշկական կենտրոնները համալրվել են գույքով եւ սարքավորումներով:

Կոնվերս Բանկում նշել են, որ մասնավորապես, «Արմավիր բժշկական կենտրոն»-ի համար գաստրոսկոպիկ սարքավորում է ձեռք բերվել, իսկ «Մեծամոր բժշկական կենտրոն»-ում սենյակներ են կահավորվել:

««Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի հանգանակությունը Մեծամոր բժշկական կենտրոնին հնարավորություն տվեց ձերբազատվել դեռեւս 1980-ական թվականներին գնված կահույքից եւ ամբողջապես կահավորել կենտրոնի ինֆեկցիոն, մասամբ՝ նաեւ այլ բաժանմունքները: Սա զգալի ներդրում է մարզային առողջապահական կառույցներում սպասարկման որակի բարելավման եւ դրանց մրցունակության բարձրացման ուղղությամբ»,- ասել է «Մեծամոր բժշկական կենտրոն»-ի գործադիր տնօրեն Միքայել Վանյանը:

Նա շնորհակալություն է հայտնել առողջապահական ծառայությունների մատուցման պայմանների բարելավման հարցում հիմնադրամի ցուցաբերած աջակցության համար:

«Այս նախաձեռնությամբ Էռնեկյան ընտանիքի աջակցությամբ Արմավիրի մարզի երկու բնակավայրում բարելավելով առողջապահական ծառայությունների մատուցման պայմանները՝ մենք ազդարարում ենք «Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի պատմության նոր էջի մեկնարկի եւ Հայաստանում հիմնադրամի գործունեության ակտիվացման մասին»,- ասել է Կոնվերս Բանկի Խորհրդի անդամ Խորխե Դել Ագիլա Էռնեկյանը:

Տարածաշրջանի ընտրությունը պատահական չէ. Արմավիրում ներկայացված են Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող ընկերություններից Կոնվերս Բանկը՝ 3 մասնաճյուղով, Karas Vineyards-ը եւ «Հայփոստ»-ը:

Առաջիկայում եւս Էռնեկյան ընտանիքը ակտիվորեն կներգրավվի «Ֆրութֆուլ Արմենիա» եւ այլ բարեգործական հիմնադրամների կողմից իրականացվող նախաձեռնություններում:

«Էռնեկյան ընտանիքը կարեւորում է կրթության, առողջապահության ոլորտներում ծրագրերի անհրաժեշտությունը հատկապես մարզերում, ինչի շնորհիվ որակյալ կրթությունն ու բուժծառայությունները հասանելի կդառնան նաեւ Երեւանի սահմաններից դուրս»,- եզրափակել է Խորխե Դել Ագիլա Էռնեկյանը:

«Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամը ստեղծվել է 2011թ: Գործունեության ընթացքում իրականացվել են տարբեր բարեգործական, սոցիալական եւ հանրային միջոցառումներ, այդ թվում՝ Արցախի դպրոցականներին ավելի քան 10 500 համակարգիչ է նվիրաբերվել, ուսուցիչների եւ աշակերտների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ, տրամադրվել է խորհրդատվություն:

2011-2017 թթ. Էդուարդո Էռնեկյանը կատարել է մոտ $8 մլն-ի հանգանակություն: Զուգահեռաբար, Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման եւ բիզնես կապերի հաստատման նպատակով անցկացվել է միջազգային 7 համաժողով:

Էդուարդո Էռնեկյանի նվիրաբերությամբ եւ նախաձեռնությամբ Էջմիածնում բացվել է Էօրնեկեան դպրոցը: Դասավանդման պայմանները բարելավելու նպատակով անցյալ տարի կառուցվել եւ բացվել է դասավանդման լավագույն միջազգային չափանիշները բավարարող մասնաշենք:
Դիտում՝ 9276
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW