Տնտեսական բլոկի նախարարների մեծ մասը հայտնի է

19.01.2019 | 15:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Սարգսյան #հրամանագիր
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունները, նախարարներ է նշանակել:

Այսպես, Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել է ֆինանսների, Տիգրան Խաչատրյանը՝ տնտեսական զարգացման եւ ներդրումների, Հակոբ Արշակյանը՝ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար:

Նախորդ՝ ժամանակավոր կառավարությունում նրանք զբաղեցնում էին նույն պաշտոնները:


Նախագահի այլ հրամանագրերով արտաքին գործերի նախարարի պաշտոնը կշարունակի զբաղեցնել Զոհրաբ Մնացականյանը, բնապահպանության նախարարինը՝ Էրիկ Գրիգորյանը, իսկ արտակարգ իրավիճակներինը՝ Ֆելիքս Ցոլակյանը:
Դիտում՝ 1996

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW