Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նոր նախարարը Զարուհի Բաթոյանն է

19.01.2019 | 14:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զարուհի Բաթոյան #Արմեն Սարգսյան
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար է նշանակվել Զարուհի Բաթոյանը, որն այդ պաշտոնում կփոխարինի Մանե Թանդիլյանին:

Հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը:

Նախորդ կառավարությունում Զարուհի Բաթոյանն աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարն էր:

Բացի այդ, նախագահի հրամանագրերով Արայիկ Հարությունյանը նշանակվել է կրթության եւ գիտության, Սուրեն Պապիկյանը՝ տարածքային կառավարման եւ զարգացման, Դավիթ Տոնոյանը՝ պաշտպանության, Արտակ Զեյնալյանը՝ արդարադատության, Արսեն Թորոսյանը՝ առողջապահության նախարար:
Դիտում՝ 3303

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW