Ուժը կորցրած ճանաչվեց “Գրանդ” ապահովագրական ընկերության լիցենզիան

02.11.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 2 նոյեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն` օրենքների եւ այլ իրավական ակտերի խախտման պատճառով ուժը կորցրած է ճանաչվել “Գրանդ” ՍՊԸ 1999թ. հունիսի 14-ին տրված ոչ կյանքի ապահովագրության թիվ 0027 լիցենզիան:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ԿԲ մամլո ծառայությունում, որոշումն ուժի մեջ մտնելու պահից “Գրանդ” ՍՊԸ-ն զրկվել է ապահովագրական գործունեություն իրականացնելու իրավունքից (բացառությամբ` oրենքով նախատեuված գործարքների, որոնք ուղղված են նրա uտանձնած պարտավորությունների կատարմանը, միջոցների իրացմանը և դրանց վերջնական բաշխմանը):

ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը հիշեցնում է, որ ս.թ. ապրիլին` ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի որոշման համաձայն, կասեցվել էր “Գրանդ” ՍՊԸ-ի ոչ կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիայի գործողությունը:

2006 թ. դեկտեմբերին ՀՀ ԿԲ-ն ուժը կորցրած ճանաչեց “Գրանդ” ՍՊԸ-ի կյանքի ապահովագրության իրականացման լիցենզիայն:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 5966
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW