Պետք է հաստատվի «ՀԴՄ-ական դիկտատուրա», ասել է Փաշինյանը

15.01.2019 | 11:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #ՀԴՄ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Հայաստանում պետք է հաստատվի «ՀԴՄ-ական դիկտատուրա»։

«Պետք է բացառվի ՀԴՄ չտրամադրելը։ Մենք «թացը չորից» տարբերելու համար պետք է հստակ ՀԴՄ-ական դիկտատուրա հաստատենք, եւ դա նախ եւ առաջ պետք է անի քաղաքացին»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա պարզաբանել է, որ դա պետք է արվի, որպեսզի կառավարությունը կարողանա հասկանալ, թե «ով է իսկապես խեղճը եւ ով է ուղղակի լաց լինում»։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ Հարկային օրենսգրքի փոփոխության նախագիծը շատ շուտով ներկայացվելու է Ազգային ժողովի հաստատմանը։

Ակնկալվող փոփոխությունների շրջանակում մինչեւ 24 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող փոքր բիզնեսն ազատվելու է հարկերից։
Դիտում՝ 2970
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW