Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությունը (ՀԱԱԳ) 2018-ին գրանցել է ցուցանիշների զգալի աճ։ՀԱԱԳ-ում նշել են, որ անցած տարվա ընթացքում 58 տնտեսվարող սուբյեկտներից ստացել է 93 ապահովագրական հայտ, որից 34-ն առաջին անգամ է դիմել գործակալությանը: 31 տնտեսվարող սուբյեկտների հետ (որոնցից 20-ը՝ ՓՄՁ) կնքվել է 591 ապահովագրական վկայագիր: Ընդամենը ապահովագրական գումարը կազմել է 7 851 160 117 դրամ, նախորդ տարվա նկատմամբ աճը՝ 1,73 անգամ։ Հավաքագրված ապահովագրավճարը կազմել է 75 545 279 դրամ, նախորդ տարվա համեմատ աճը՝ 1,95 անգամ:2018-ին ՀԱԱԳ-ի համար նոր ոլորտներ են հանդիսացել կաթնամթերքի, զարդերի արտադրությունը, կաշեգործությունը եւ արդյունաբերության մի քանի այլ ուղղություններ:ՀԱԱԳ-ի գործունեության սկզբից՝ 2015-ի մարտից մինչեւ 2018-ի վերջը, ապահովագրական գումարը կազմել է 14 958 853 565 դրամ, իսկ հավաքագրված ապահովագրավճարը՝ 129 553 685 դրամ: Tweet Դիտում՝ 1945