IDBank-ը տոն է պարգեւել Բերքաբերի փոքրիկներին

28.12.2018 | 14:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #Բերքաբեր
IDBank-ի աշխատակիցները, Ամանորին ընդառաջ, տոն են պարգեւել Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղի երեխաներին՝ նախաձեռնելով արդեն իսկ ավանդույթ դարձած «Նվիրիր երազանք» սոցիալական աջակցության ծրագիրը։

«Այս տարի «Նվիրիր երազանք» ծրագրի շրջանակում բանկի թիմը փորձեց երեխաներին անակնկալներով լի օր պագեւել, սերմանել սեր եւ բարություն՝ իրականացնելով նրանց երազանքները»,- ասված է հաղորդագրությունում:

Ծրագրի շրջանակում երեխաների ամանորյա ցանկություններից բացի, բանկի աշխատակիցները երեխաներին ձմեռային տաք հագուստով ու կոշիկով են ապահովել:

«Նվերները հանձնելու նպատակով բանկի աշխատակիցներից կազմված թիմը մեծ եռանդով ու ոգեւորությամբ ուղեւորվեց Բերքաբեր գյուղ՝ անձամբ հանդիպելու երեխաներին եւ հանձնելու նվերները: Իրականացավ 52 երեխայի երազանք:

Ծրագիրը կրում է շարունակական բնույթ.ամեն տարի, Ամանորին ընդառաջ, բանկի թիմն ընտրում է սոցիալապես անապահով համայնք՝ նպատակ ունենալով իրականացնել փոքրիկների ամենանվիրական ցանկությունները՝  նվիրելով երազանք եւ սերմանելով բարության ու հույսի ծիլեր»,- ամփոփել են բանկում:
Դիտում՝ 5549
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai