“ԱրմենՏելի” եւ “Վիվասելի” կանխավճարային քարտերի գրանցման ժամկետն երկարաձգվել է մինչեվ 2008 թվականի մարտի 1-ը

30.10.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 29 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօր որոշում է կայացրել երկարացնել “ԱրմենՏել” եւ “Վիվասել” բջջային կապի օպերատորների կանխավճարային քարտերի գրանցման ժամկետը մինչեւ 2008թ. մարտի 1-ը:

Ինչպես այսօրվա նիստում հայտնել է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը, նման որոշման անհրաժեշտության պատճառ է դառձել այն հանգամանքը, որ բաժանորդների սպասարկման կենտրոններում առաջացել են մեծ հերթեր:

Վերջին տվյալներով, հոկտեմբերի 30-ի դրությամբ իրենց քարտերն են հասցրել գրանցել “ԱրմենՏելի” կանխավճարային բաժանորդների 30% ու “Վիվասել” կանխավճարային բաժանորդների 17%:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7005

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW