Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում տեղի է ունեցել Արգենտինական կենտրոնի բացման արարողությունը:Կենտրոնի բացումը նախաձեռնել է Հայաստանում Արգենտինայի դեսպանատունը, իսկ որպես նախագծի աջակից հանդես է եկել Կոնվերս Բանկը, որը ֆինանսավորել է կենտրոնի բացման նպատակով դասասենյակի նորոգումը, տեխնիկական համալրումը եւ կահավորումը:«Կոնվերս Բանկը կարեւորում է կրթության որակի, կրթական միջավայրի բարելավման ծրագրերին մասնակցությունը եւ երկարամյա հաջողված համագործակցության փորձ ունի մի շարք կրթօջախների հետ: Սա կրթության խրախուսման ոլորտում մեր հերթական հաջողված նախագիծն է, որն ուշագրավ է հատկապես հայ-արգենտինական մշակութային կապերի ամրապնդման տեսանկյունից»,- ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը:«Վերջին շրջանում մենք ամենօրյա շփման մեջ էինք Կոնվերս Բանկի հետ: Շնորհակալություն եմ հայտնում բանկին՝ մեր բոլոր առաջարկներին արագ արձագանքելու, պատրաստակամ եւ հոգատար վերաբերմունքի համար: Կրթական պայմանների բարելավումն ուսանողներին մոտիվացնելու հիանալի եղանակ է. վստահ եմ, որ այս դասասենյակում ուսանողների պակաս չի զգացվի»,-ասել է Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը: 2018-ին Կոնվերս Բանկի աջակցությամբ անցկացվել է Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարը, «Սեւան ստարտափ 2018»-ը, Գյումրիում բարելավվել են երկու դպրոցների կրթական պայմանները: Կոնվերս Բանկը երկարաժամկետ համագործակցության փորձ ունի Էջմիածնում գործող Էօրնեկեան դպրոցի հետ, որի հիմնադիրը բանկի հիմնական բաժնետեր, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն է: Tweet Դիտում՝ 16659