Դեկտեմբերի 18-ից 21-ը փողոցներ փակ կլինեն

18.12.2018 | 17:02 Գլխավոր էջ / Նորություններ /
Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողությունով պայմանավորված՝ դեկտեմբերի 18-ից 21-ը կարգելվի երթեւեկությունը Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, եւ Հանրապետության հրապարակի շատրվանների ու քարե գորգի միջեւ ընկած հատվածում:

ՀՀ ոստիկանություն տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ից՝ ժամը 18:30-ից մինչեւ միջոցառման ավարտը կարգելվի երթեւեկությունը Հանրապետության հրապարակում, փակ կլինեն Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյան հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Մելիք-Ադամյան փողոց խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ:
Դիտում՝ 3236
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW