«Վագա Ֆարմը»՝ ընդդեմ «Նատալի Ֆարմի» եւ «Ալֆա ֆարմի»

14.12.2018 | 15:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՏՄՊՊՀ #«Վագա Ֆարմ» #«Նատալի Ֆարմ»
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում այսօր քննարկվել է «Վագա Ֆարմ» ընկերության դիմում բողոքը՝ ընդդեմ «Նատալի Ֆարմ» եւ «Ալֆա ֆարմ» դեղագործական ընկերությունների:

«Վագա Ֆարմը» հայտնել է, որ իր մեծածախ եւ մանրածախ վաճառքի համար որոշ դեղեր ձեռք է բերում վերոնշյալ երկու ընկերություններից: Ըստ բողոքի՝ ոլորտում գործող այլ տնտեսվարողներին շատ ավելի փոքրածավալ ձեռքբերումների դեպքում տրամադրվում են զեղչեր, սակայն իրենց անհամեմատ ավելի մեծ ծավալներով պատվիրելու դեպքում՝ համարժեք զեղչեր չեն կիրառվում:

«Վագա Ֆարմը» նշել է, որ ինքը չի կարողանում մրցակցել հավասար պայմաններով, քանի որ մյուս ընկերությունները, իրենց տրամադրված ավելի մեծ զեղչերի հաշվին, կարողանում են վարել ավելի ճկուն գնային քաղաքականություն:

Դիմումատուն նշել է նաեւ, որ բազմիցս դիմել է մատակարարներին՝ իրենց հանդեպ եւս մյուսներին հավասար զեղչեր կիրառելու խնդրանքով, որը, սակայն մերժվել է՝ անարժանահավատ պատճառաբանություններով:

«Նատալի Ֆարմ» եւ «Ալֆա ֆարմ» դեղագործական ընկերությունները ՏՄՊՊՀ-ին հայտնել են, որ իրենց կողմից կիրառվող զեղչային քաղաքականությունը չի որոշվում միայն պատվիրատուի ձեռք բերված դեղորայքի ծավալներով, գործում են նաեւ այլ չափանիշներ:

Նրանք նշել են նաեւ, որ զեղչեր տրամադրում են բոլոր ձեռքբերողներին, իսկ հավելյալ զեղչեր՝ ոչ բոլորին:

ՀՀ մրցակցային մարմինն առաջիկայում կհրապարակի խնդրի վերաբերյալ իր որոշումը:
Դիտում՝ 3081
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai