Ռուսաստանի Կենտրոնական բանկի առաջին փոխնախագահը ժամանել է Երեւան

08.10.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 8 հոկտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ուլյուկաեւը:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին ԿԲ մամլո ծառայությունում, այսօր նա հանդիպելու է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի և ստորաբաժանումների ղեկավարների հետ: Հանդիպմանը քննարկվելու են երկու երկրների կենտրոնական բանկերի համագործակցության խնդիրները:

Այսօր Ալեքսեյ Ուլյուկաեւը նաեւ ելույթը Երևանի պետական համալսարանի ուսանողների առջեւ:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 10678

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW