Ամերիաբանկը հովանավորել է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կազմակերպած՝ «Նախագծելով էվոլյուցիան» խորագրով Գլոբալ ինովացիոն ֆորումի «Ինովացիոն էկոհամակարգ» սեսիան: Բանկում նշել են, որ Ամերիաբանկից որպես բանախոս հանդես է եկել բանկի Ինովացիաների եւ թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը: Ֆորումն անցկացվել է հոկտեմբերի 29-31-ն Ազգային պատկերասրահի «Որմնանկարներ» սրահում: «Ֆորումը համախմբել էր արհեստական բանականության, ռոբոտիկայի ու ինքնավար համակարգերի, կենսաբանության եւ տվյալագիտության առաջատար մասնագետների, գործարարների, գիտնականների, նորարարների աշխարհի մոտ 20 երկրի գիտական եւ տեխնոլոգիական կենտրոններից»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 2791