Միջազգային խոշոր ընկերություններ դիտարկում են Հայաստանի հետ գործակցությունը

23.10.2018 | 16:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Սարգսյան
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ժնեւում հանդիպել է սինգապուրյան խոշորագույն Vertex Venture Holdings վենչուրային ընկերության, շվեյցարական Swiss Sustainable Finance, գերմանական Siemens ընկերությունների խմբի մեջ մտնող Siemens Financial Services կազմակերպության ղեկավարության հետ։

Նախագահի մամուլի ծառայությունում նշել են, որ հանդիպման նպատակն արտերկրի գործարարներին Հայաստանի ներդրումային դաշտին, տարբեր ոլորտներում համագործակցության ծավալման հեռանկարներին ծանոթացնելն էր:


Անդրադարձ է կատարվել այդ ընկերությունների փորձը Հայաստանում ներդնելու, ինչպես նաեւ հայաստանյան ընկերությունների հետ նախագծեր իրականացնելու հնարավորություններին։

Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան այցելելու եւ համագործակցության շուրջ կառավարության հետ քննարկումներ ծավալելու վերաբերյալ։

Նախագահը ներկայացրել է Հայաստանի տնտեսության առավել արագ զարգացող եւ հեռանկարային ուղղությունները:


Vertex Venture Holdings-ը վենչուրային ֆոնդերի համաշխարհային ընկերություն է, որը գլխավորապես կենտրոնացած է տեղեկատվական տեխնոլոգիաների ու առողջապահության ոլորտներում վենչուրային ներդրումների հնարավորությունների վրա:

Swiss Sustainable Finance-ը միավորում է 110 անդամ եւ գործընկեր կազմակերպություններ, այդ թվում՝ շվեյցարական բանկերը։ Նրա գործունեությունն ուղղված է «մաքուր տնտեսության» գաղափարին եւ մաքուր ինդուստրիայի զարգացմանը, ինչն այսօր արդիական խնդիր է Հայաստանի համար։

Siemens Financial Services ընկերության հետ քննարկվել է էներգետիկայի, արդյունաբերության, ենթակառուցվածքների ոլորտներում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ նշվել է, որ Հայաստանը, որպես ԵԱՏՄ անդամ, կարող է կամուրջ լինել դեպի եվրասիական շուկաներ։
Դիտում՝ 1911
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW