Կարկտապաշտպան ցանցեր արտադրող հայկական ընկերությունը միջազգային էքսպոյի է մասնակցում

18.10.2018 | 16:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վաբատեքս
Հայաստանում կարկտապաշտպան ցանցեր արտադրող եւ տեղադրում իրականացնող «Վաբատեքս» ընկերությունը ներկայացված է Երեւանում հոկտեմբերի 17-19-ը անցկացվող Expo - Russia Armenia 2018 խորագրով 8-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսում:

Ցուցահանդեսի նպատակն է շահագրգիռ անձանց եւ կազմակերպություններին ներկայացնել նոր եւ հետաքրքիր գործունեություն ծավալող ընկերությունների եւ անհատների, որի արդյունքում փոխադարձ շահավետ համագործակցության եւ գործընկերության նոր հնարավորություններ կարող են ձեւավորվել։

Հայ արտադրողների համար սա հնարավորություն է նաեւ միջազգային շուկային ներկայանալու։


«Վաբատեքս»-ն արտադրությունն արդեն մեկնարկել է Վանաձոր քաղաքում: Ընկերության գործունեությամբ հետաքրքրվում են նաեւ հարեւան երկրները։
Դիտում՝ 3574

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW