Տնտեսության արդիականացումը նպատակ ունի «խրախուսել ազգային տաղանդը»

16.10.2018 | 10:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զոհրաբ Մնացականյան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ասել է, որ Հայաստանի տնտեսության արդիականացումը նպատակ ունի «խրախուսել ազգային տաղանդը՝ որպես խելացի զարգացման շարժիչ ուժ»:

«Հայաստանի տնտեսության արդիականացումը, հատուկ շեշտադրում կատարելով տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների զարգացմանը, ստարտափերի աճի մեծացմանը, ՓՄՁ-ների աջակցությանը, նորարարական եւ ստեղծագործ կրթության խրախուսմանը, արտահայտում է մեր զարգացման օրակարգի բնույթն ու ուղղությունը: Այն նպատակ ունի խրախուսել ազգային տաղանդը՝ որպես խելացի զարգացման շարժիչ ուժ:

Նորարարության համար նպաստավոր պայմանների ստեղծումը, ստեղծարար մտածողությունը, տեխնոլոգիաների օգտագործումը, երիտասարդների հմտությունների զարգացումը եւ ձեռներեցությունը այս կառավարության ռազմավարական առաջնահերթություններից են, որն ընդգրկում է ներքեւից վերեւ դինամիկան եւ գործարարության ու ազդեցություն ունեցող ներդրումային նախաձեռնությունների հաջողված օրինակները, բարձրակարգ ստեղծարար կրթության եւ տեխնոլոգիական կենտրոնների տարածումը երկրով մեկ»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը՝ հոկտեմբերի 15-ին ելույթ ունենալով Լյուքսեմբուրգում կայացած Արեւելյան Գործընկերության նախարարական հանդիպմանը:
Դիտում՝ 1448

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW