Ամերիաբանկը միացել է ագրոպարենային սարքավորումների լիզինգի ծրագրին
16.10.2018 | 09:58 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Mediamax

Ինչպես հայտնել են գյուղատնտեսության նախարարությունում, ծրագրին մասնակցում են նաեւ «ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ-ն, «Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիա» (նախկին՝ «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ), «Քարդ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ները, Արմսվիսբանկը, Կոնվերս Բանկը եւ Հայէկոնոմբանկը։
Ծրագրի շրջանակում տնտեսավարողները հնարավորություն ունեն լիզինգի պայմանագրով ձեռք բերել սարքավորումներ հետեւյալ ոլորտներում՝
- անասնաբուծություն, այդ թվում՝ տավարաբուծություն, ոչխարաբուծություն, խոզաբուծություն, թռչնաբուծություն, մեղվաբուծություն, ձկնաբուծություն, արդյունագործական գազանաբուծություն,
- բուսաբուծություն, այդ թվում՝ ջերմոցային տնտեսություն,
- սառնարանային տնտեսություն, այդ թվում` կաթի մթերման կայաններ,
- թարմ պտուղբանջարեղենի եւ հատիկաընդեղենի տեսակավորման, փաթեթավորման ու հատիկաընդեղենի զտման գործունեություն,
- սպանդանոցային տնտեսություն,
- ագրովերամշակող արդյունաբերություն,
- ագրոպարենային ոլորտի այլ գործունեություն:
Լիզինգը տրամադրվում է դրամով, մինչեւ 8 տարի ներառյալ մարման ժամկետով, տարեկան մինչեւ 11% տոկոսադրույքով, որի մինչեւ 7 տոկոսային կետը սուբսիդավորում է պետությունը, որպեսզի լիզինգառուի կողմից վճարվող տարեկան տոկոսադրույքը կազմի 4%: Լիզինգառուն վճարում է լիզինգի առարկայի արժեքի 20%-ի չափով կանխավճար։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: