ID բանկի հովանավորությամբ Երեւանում այսօր մեկնարկում է Թայեքվոնդոյի Եվրոպայի բաց առաջնությունը: Բանկում նշել են, որ միջոցառումը կազմակերպում է Հայաստանի ինտերնացիոնալ Թայեքվոնդոյի ֆեդերացիան։ Այսօր տեղի կունենա բացման արարողությունը, որը կուղեկցվի շոու ծրագրով: Առաջնությանը Հայաստանից եւ արտերկրից կմասնակցի 21 խումբ՝ 10-ը՝ տեղական ակումբներից, 11-ը՝ դրսից։ Հայաստանի Թայեքվոնդոյի Ֆեդերացիայի նախագահ Կարեն Աղաջանյանի խոսքով՝ այս միջոցառումը հնարավորություն է ցույց տալու Եվրոպային, որ մեր մարզիկները նույնպես մրցունակ են եւ կարող են պայքարել Եվրոպայի չեմպիոնի կոչման համար։«Հովանավորելով Թայեքվոնդոյի Եվրոպայի բաց առաջնությունը՝ IDBank-ը նպատակ ունի նպաստել Հայաստանում եւ արտերկրում հայ մարզիկների առաջխաղացմանն ու նորանոր նվաճումների ձեռքբերմանը։ ID բանկը կարեւորում է առողջ ապրելակերպը եւ ակտիվորեն նպաստում է Հայաստանի սպորտի զարգացմանը»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 3268