ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երեւանում ներկա է գտնվել «Կամար» բիզնես կենտրոնի ներկայացման արարողությանը: Կառավարության հաղորդագրության համաձայն՝ վարչապետը բիզնես կենտրոնի թանգարանում ծանոթացել է շենքի պատմությանը, այնուհետ շրջայց կատարել բիզնես կենտրոնում՝ ծանոթացել վերջինիս գործունեությանն ու ստեղծված պայմաններին, ներկա գտնվել շենքի պատմությունը ներկայացնող ֆիլմի ցուցադրությանը: 15.06.2018 | 17:31 Ամերիաբանկի աշխատանքային նոր միջավայրը՝ «Կամար» մասնաճյուղում «Կամար» բիզնես կենտրոնի ճարտարապետներն են Ռուբեն եւ Միքայել Հասրաթյանները: Շենքը նախագծվել է 2014-ին: Ծառի մետաղյա քանդակի հեղինակներն են ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանը եւ քանդակագործ Դավիթ Երեւանցին: Բիզնես կենտրոնը միավորում է 3 տարբեր ժամանակաշրջանի շենքերը` ցարական, խորհրդային, ժամանակակից: «Սեւ» շենքը, որը կառուցվել է Ամասիայի սեւ տուֆից, ինչով եւ պայմանավորված է շենքի անունը, կառուցվել է թիֆլիսահայ ճարտարապետ Միքայել Օհանջանյանի նախագծով՝ 1910թ.: Այն եղել է ժամանակին տարածաշրջանում մեծ դերակատարում ունեցող Թիֆլիսի առեւտրային բանկի Էրիվանյան մասնաճյուղի շենքը, որտեղ մինչ այսօր էլ իրականացվում է բանկային գործունեություն: Գյուղատնտեսական բանկի շենքը կառուցվել է 1926թ.՝ ճարտարապետ Նիկոլայ Բունիաթյանի նախագծով, որի կառուցման գաղափարը պատկանում է Ալեքսանդր Թամանյանին: «Կամար» բիզնես կենտրոնն Ա դասի առաջին «կանաչ» բիզնես կենտրոնն է Հայաստանում: Արժանացել է BREEM հավաստագրի, որը 1990թ. բրիտանական BRE Global ընկերության կողմից ստեղծված մեթոդաբանություն է: BREEAM-ը թարգմանաբար նշանակում է «շենքի էներգաարդյունավետության գնահատման մեթոդ»: «Կամար»-ը Հայաստանում BREEAM հավաստագրին արժանացած առաջին նախագիծն է: Բինզես կենտրոնի շենքն ունի 9 հարկ, ստորգետնյա կայանատեղի՝ 4.8 հազ. քմ՝ 100 մեքենայի կայանման հնարավորությամբ: Էլեկտրական մեքենաների համար նախատեսված է լիցքավորման կայան: Շենքի տանիքում գործում է արեւային կայան: Շենքում գործում է 8 վերելակ, որոնք էներգախնայող են: Բոլոր լուսային սարքերը էներգախնայող led տեսակի են: Ինտերիերում պահպանված են պատմական շենքի տուֆե քարերը, որոնք համադրված են ժամանակակից դիզայներական լուծումների հետ: Tweet Դիտում՝ 3186