AmCham-ն աջակցում է Հայաստանում պատասխանատու բիզնեսին
28.09.2018 | 15:16 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ AmCham

«ՀԱԱՊ-ը վստահ է, որ պատասխանատու հանքարդյունաբերությունը՝ հիմնված ICMM, IFC, ՎԶԵԲ եւ այլ ընդունված միջազգային չափանիշների եւ կանոնակարգերի վրա, կարող է դառնալ Հայաստանի տնտեսության կայուն ճյուղ: Ինչպես արդեն նշել էինք, մենք հավատացած ենք, որ ՀԱԱՊ անդամ որոշ կազմակերպություններ, ինչպես օրինակ «Լիդիան Արմենիա»-ն, որի բաժնետերերի շարքում է ՎԶԵԲ-ը, արդեն իսկ գործում է այս չափանիշներով:
Ավելին, պալատը ողջունում է կենսաբազմազանության պաշտպանությանն ուղղված բոլոր ջանքերը եւ ակնկալում, որ իր անդամ բոլոր կազմակերպությունները կիրառեն օրենքի բոլոր պահանջները:
ՀԱԱՊ-ը ողջունում է պրոֆեսիոնալ եւ անկողմնակալ ստուգումները հանքարդյունաբերության ոլորտում՝ միաժամանակ մտահոգություն հայտնելով վերջին ամիսների որոշ զարգացումների կապակցությամբ:
Մինչ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը հայտարարել է, որ առաջ են եկել «նոր բնապահպանական գործոններ» եւ հրապարակայնորեն կոչ է արել դադարեցնել ծրագրի աշխատանքները, բնապահպանության նախարարը հերքել է նման գործոնների հայտնաբերման փաստը: Կարծում ենք, որ խիստ կարեւոր է զերծ մնալ անհերքելի գիտական հիմք չունեցող այնպիսի հապշտապ հայտարարություններից, որոնք կարող ենք հակասական ազդակներ ուղարկել շուկա:
ՀԱԱՊ-ը նաեւ մտահոգություն է հայտնում, որ Ամուլսար տանող ճանապարհները փակ են արդեն ավելի քան երեք ամիս եւ «Լիդիան Արմենիա»-ն զրկված է գործելու օրինական իրավունքից: Հանքարդյունաբերության ոլորտի շուրջ անհանգստությունը լիովին հասկանալի է, սակայն ՀԱԱՊ-ն ակնկալում է, որ այդ մտահոգություններին լուծումներ կտրվեն օրինական ճանապարհով եւ արդար ու պրոֆեսիոնալ միջոցներով: Մենք նաեւ ակնկալում ենք, որ նույն չափանիշներն արդար եւ հավասար կերպով կկիրառվեն ոլորտի բոլոր կազմակերպությունների հանդեպ:
Որպես բիզնես միավորում՝ ՀԱԱՊ-ը ցանկանում է Հայաստանում տեսնել պատասխանատու եւ կայունության սկզբունքներին հավատարիմ հանքարդյունաբերության ոլորտ: Այս առումով հավասար դաշտը եւ օրենքի թափանցիկ, կանխատեսելի եւ անկողմնակալ կիրարկումը կարեւորագույն նշանակություն ունի»,- ասված է հայտարարությունում:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: