“ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ” կազմակերպում է հաշվապահ-գանձապահների անվճար դասընթացներ

17.09.2007 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 17 սեպտեմբերի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հոկտեմբերի 1-ից “ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ” կազմակերպում է “Հաշվապահ-գանձապահ” մասնագիտությամբ 15-օրյա անվճար դասընթացներ:

“ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ի մամլո ծառայությունից այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնեցին, որ մասնակիցներին կտրամադրվեն համապատասխան մասնագիտական սերտիֆիկատներ, իսկ լավագույններին կառաջարկվի նաեւ համապատասխան մասնագիտական ստաժավորում` հետագա աշխատանքի հեռանկարով:

Դասընթացներին կարող են մասնակցել միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն (տնտեսագիտություն) կամ բարձրագույն տեխնիկական կրթություն ունեցող անձինք, որոնք տիրապետում են համակարգչային ծրագրերին:

Պահանջվող փաստաթղթերն են` դիմում, ինքնակենսագրություն (CV), դիպլոմի եւ անձնագրի պատճեններ, 3X4 չափի մեկ լուսանկար:

Փաստաթղթերը պետք է ներկայացնել մինչեւ սեպտեմբերի 25-ը “ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ” կենտրոնական գրասենյակ` ք. Երեւան, Պուշկինի 19: Հեռ. 54-78-94:
ՄԵԴԻԱՄԱՔՍ


Դիտում՝ 10253

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW