2018թ. օգոստոսին Հայաստանի երկու օդանավակայաններում սպասարկվել է 347 492 ուղեւոր՝ 2017թ. նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 18,5%-ով: «Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ում նշել են, որ Հայաստանի երկու օդանավակայաններում այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին սպասարկվել է 1 872 998 ուղեւոր, որը 12,3%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ի դեպ, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում օգոստոսին գրանցված ուղեւորահոսքը ռեկորդային է եղել` սպասարկվել է 329 665 ուղեւոր: Եվս մեկ ռեկորդ գրանցվել է օգոստոսի 1-ին. այդ օրը «Զվարթնոցը» սպասարկել է 11 837 ուղեւորի: «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում 2018թ. հունվար-օգոստոս ամիսներին 11%-ով աճ են գրանցել թռիչք-վայրէջքները՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Tweet Դիտում՝ 3022