Սեպտեմբերի 7-ին Հայաստանը կհյուրընկալի Կյել Նորդստրյոմին

04.09.2018 | 10:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կյել Նորդստրյոմին
Skill.am ընկերության WORLD՝S TOP SPEAKERS IN ARMENIA նախագծի շրջանակում սեպտեմբերի 7-ին Հայաստանում ինսայթ սեսիայով հանդես կգա ականավոր շվեդ տնտեսագետ, Funky Business համաշխարհային բեսթսելլերի հեղինակ Կյել Նորդստրյոմը:

Սեսիայի ընթացքում դոկտոր Նորդստրյոմը միջոցառման մասնակիցների հետ կձեւավորի ապագայի տեսլականը՝ հիմնվելով ժամանակակից միտումների վրա, կկիսվի իր փորձով եւ ինսայթներով: Միջոցառման նպատակներից է՝ հասկանալ, թե ինչպես են խոշոր տեխնոլոգիական փոփոխություններն ազդում ընկերությունների եւ կազմակերպական կառույցների վրա, ինչպես նաեւ սահմանել նոր արժեքային համակարգը։

Սերգեյ Ուսնունցը

«Ըստ Կյել Նորդստրյոմի՝ ապագայի առաջնորդներն ի սկզբանե պետք է օժտված լինեն ամենաքիչը այս երկու հատկանիշով: Առաջինը՝ հետաքրքրասիրություն: Երկրորդը՝ մեզ պետք է հետաքրքրեն այլ մարդիկ: Բիզնեսում գլխավորը մարդիկ են: Մենք պետք է սիրենք այլ մարդկանց, բարդ մարդկանց: Մենք պետք է կարողանանք շփվել: Skill.am–ի ցանկացած միջոցառում հիանալի հարթակ է networking-ի եւ կապերի հաստատման համար: Դա այն լրացուցիչ արժեքն է, որը մենք տալիս ենք մեր միջոցառումների ձեւաչափերը մշակելիս»,- ասել է Skill.am-ի հիմնադիր Սերգեյ Ուսնունցը:


Կյել Նորդստրյոմի ելույթը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին «Մերիդիան» էքսպո կենտրոնում: Այս պահի դրությամբ մասնակցությունը հաստատել է ավելի քան 270 մասնակից 6 երկրից:

Կյել Նորդստրյոմը Funky Business - Talent Makes the Capital Dance եւ Karaoke-capitalism բեսթսելերների համահեղինակն է: 1999 թվականին լույս տեսած Funky Business - Talent Makes the Capital Dance գիրքը Նորդստրյոմին համաշխարհային ճանաչում բերեց։ Գիրքը դարձավ բիզնես-գրականության հիթ եւ թարգմանվեց 32 լեզվով։ Այն անվանում են նոր տնտեսական համակարգի մանիֆեստ:
 
WORLD'S TOP SPEAKERS IN ARMENIA նախագիծը Skill.am-ի նախաձեռնությունն է, որի շրջանակում Հայաստանում ելույթ են ունենում համաշխարհային թոփ բանախոսներ։ 2017թ. հոկտեմբերին Երեւանում ելույթ ունեցավ Բրայան Թրեյսին՝ կանադական ծագումով ամերիկացի լեգենդար խոսնակը։
Դիտում՝ 1419

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW