Վարչապետն ընդունել է ԵԶԲ վարչության նախագահին

16.08.2018 | 10:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վարչապետ #ԵԶԲ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն երեկ ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովին:

Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության եւ ԵԶԲ-ի միջեւ համագործակցությունը եւ կարեւորել փոխգործակցության հետագա զարգացմանն ուղղված քայլերի իրականացումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարությունը շահագրգռված է համատեղ ներդրումային նոր ծրագրերի իրականացմամբ եւ երկկողմ համագործակցության արդյունավետության բարձրացմամբ:

ԵԶԲ կառավարման խորհրդի նախագահը հավելել է, որ բանկը ցանկություն ունի Հայաստանում առավել ընդլայնել իր գործունեությունը եւ պատրաստ է քննարկել տարբեր ուղղություններով նոր նախագծերի իրականացման հնարավորությունները:

Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ համագործակցության հեռանկարներին վերաբերող տարբեր հարցեր:
Դիտում՝ 6131

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW