Ապրանքային նշանների մասին օրենքում փոփոխություններ կկատարվեն

09.08.2018 | 16:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիստ #ապրանքային նշան #ԵԱՏՄ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Ապրանքային նշանների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծին:

Օրինագծով նախատեսվում է հստակեցնել ապրանքային նշանների տարբերակիչ հատկությունները, որոնք ձեռք են բերվել այն ապրանքների եւ ծառայությունների նկատմամբ, որոնց համար գրանցման հայտ է ներկայացվել:

Կիրառման նպատակահարմարությունից ելնելով՝ նախատեսվում են նաեւ փոփոխություններ ապրանքային նշաններում չպահպանվող տարրերին ինքնուրույն պահպանություն չտրամադրելուն վերաբերող մոտեցումներում:

Բացի այդ, օրենքի դրույթները նախատեսվում է համապատասխանեցվել են պայմանագրի դրույթներին, մասնավորապես՝ ապրանքային նշանի գրանցումը չեղյալ հայտարարելու համար ապրանքային նշանի չօգտագործման ժամկետները:

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ օրինագծի ընդունման արդյունքում կապահովվի «Ապրանքային նշանների մասին» օրենքի մի շարք դրույթների համապատասխանեցումը «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով նախատեսված դրույթներին:

Բացի այդ, կբարելավվի օրենքի կիրարկման արդյունավետությունը, կապահովվի դրանով սահմանված դրույթների միանշանակ կիրառման հնարավորությունը, ինչպես նաեւ պրակտիկայում առաջացող հնարավոր խնդիրների լուծումները։
Դիտում՝ 3335

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW