ՓՄՁ-ների հետ կքննարկվեն Հարկային օրենսգրքի խնդրահարույց դրույթները

31.07.2018 | 16:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն #ՓՄՁ
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը հայտարարել է ՓՄՁ ներկայացուցիչների հետ լայնամասշտաբ քննարկումների իրականացման մասին:


Ինչպես նշել են նախարարությունում, քննարկումներն անցկացվելու են Երեւանում եւ ՀՀ բոլոր համայնքներում: Դրանք նպատակ ունեն վեր հանել Հարկային օրենսգրքում առկա՝ ՓՄՁ-ների համար խնդրահարույց դրույթները:


Քննարկումներին մասնակցելու եւ առաջարկները ներկայացնելու համար անհրաժեշտ է գրանցվել հետեւյալ հղումներով`

Քաղաք Էջմիածին, օգոստոսի 1-ին՝ ժամը 11:00-ին, քաղաքապետարանի շենք, նիստերի դահլիճ,

Կոտայքի մարզ՝ քաղաք Աբովյան, օգոստոսի 2-ին՝ ժամը 11:00-ին, հասցե՝ Օգոստոսի 23-ի փող. (Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոց):
Դիտում՝ 1252

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW