Նախարարը Չինաստանում այցելել է «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկություն

30.07.2018 | 12:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Շանսի-Նաիրիտ #Արթուր Գրիգորյան
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում այցելել է «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկություն:  

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ «Շանսի-Նաիրիտ» ՀՁ ներկայացուցիչներն Արթուր Գրիգորյանին ծանոթացրել են ձեռնարկության արտադրական հզորություններին, արտադրատեխնիկական ընթացիկ իրավիճակին:

«Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ն շահագործման է հանձնվել 2010-ին: Այն ստեղծվել է «Շանսիի սինթետիկ կաուչուկների խմբային բաժնետիրական ընկերության» (ՉԺՀ) եւ «Նաիրիտ» ՓԲԸ-ի (ՀՀ) միջեւ 2003-ին կնքված պայմանագրի հիման վրա: «Շանսի-Նաիրիտ»-ում հայկական կողմի բաժնեմասը կազմում է 40%: Համատեղ ձեռնարկության արտադրական հզորությունը 30 հազ. տոննա է, որին ընկերությունը հասել է նախորդ տարվա արդյունքով:  

Նախարարը հանդիպել է նաեւ «Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ի բաժնետիրոջ, Blue star ընկերության գլխավոր տնօրենի հետ: Քննարկվել են Blue star ընկերության կողմից «Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ին տրամադրված փոխառությունների տոկոսների նվազեցման հնարավոր տարբերակները: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել ձեռնարկության արտադրական ծավալները մեծացնելու, արտադրանքն իրացնելու, շուկաներն ընդլայնելու հարցերում:

Արթուր Գրիգորյանն առաջարկել է «Շանսի-Նաիրիտ» ՀՁ-ում անցկացնել միջազգային աուդիտ, ստեղծել ֆինանսական համապատասխան պայմաններ հայկական քվոտայով պաշտոնները համալրելու համար:  
Դիտում՝ 1567
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW