IDBank-ի նախաձեռնությամբ հունիսի 14-ից հուլիսի 15-ն Երեւանի Անգլիական այգին վերածվել էր ֆուտբոլային փոքր քաղաքի, որտեղ ցուցադրվում էին Ֆուտբոլի աշխարհի առաջնության բոլոր խաղերը: 13.06.2018 | 17:16 Բացօթյա ֆուտբոլային FanZone՝ IDBank-ից Բացօթյա մեծ ֆանզոնում (fanzone) ֆուտբոլասերները հնարավորություն ունեին նաեւ վայելել որակյալ երաժշտություն, մասնակցել վիճակահանությունների եւ տարբեր խաղարկությունների, արժանանալ անակնկալ նվերների: Ֆրանսիա-Խորվաթիա եզրափակիչ խաղի ցուցադրմամբ էլ հուլիսի 15-ին ավարտվել է այս նախաձեռնությունը, որի ընթացքին հետեւել է Banks.am-ը:Մեկ ամիս շարունակ Սունդուկյանի անվան թատրոնի հարակից այգում տեղադրվել էին հարմարավետ տաղավարներ, նստարաններ եւ մեծ լեդ-էկրան, որի շնորհիվ երեւանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը միասին դիտում էին ֆուտբոլային բոլոր հանդիպումները: IDBank-ի մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Տաթեւիկ Հովհաննիսյանն ընդգծել է, որ նախաձեռնության նպատակն էր խրախուսել նմանատիպ բացօթյա միջոցառումների անցկացումը:«IDBank-ը չի ցանկանում ներկայանալ միայն ավանդական դարձած բանկային ծրագրերով, այլ նաեւ հանրային նշանակության հետաքրքիր միջոցառումներով: Մենք փորձեցինք երեւանցիների համար հետաքրքիր ֆուտբոլային տոն ստեղծել եւ հուսով ենք՝ դա մեզ մոտ ստացվեց, քանի որ ամբողջ ամսվա ընթացքում երկրպագուները շատ ակտիվ դիտում էին բոլոր խաղերն ու տոնում սիրելի թիմի հաղթանակները»,- ասել է բանկի ներկայացուցիչը:Երեկվա խաղից առաջ անցկացվել է նաեւ երկու խաղարկություն: Առաջինի դեպքում հարկավոր էր միայն գրանցվել եւ մասնակցել վիճակահանությանը, իսկ երկրորդի դեպքում անհրաժեշտ էր մուտք գործել fanzone.idbank.am կայքէջ, գուշակել խաղի հաղթողին եւ արժանանալ IDBank-ի պատրաստած նվեր-փաթեթներից որեւէ մեկին: Հատկանշական է, որ շահողների թվում քիչ չէին նաեւ արտասահմանցի հյուրերը: 22.06.2018 | 09:42 Կարեն Նալբանդյան. Կարեւոր է վերափոխել հնացած մտածելակերպը Տաթեւիկ Հովհաննիսյանը նշել է, որ նմանատիպ միջոցառումները շարունակական են լինելու, եւ սա IDBank-ի նոր նախաձեռնությունների սկիզբն է միայն. «Բանկի ռեբրենդինգից հետո նշել էինք, որ նոր ոճով եւ անհատական մոտեցմամբ ենք ցանկանում գրավել մեր հաճախորդներին: Այդ նպատակով տարբեր տեսակի եւ տարբեր ուղղվածության բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունենալու առաջիկայում: Սա մեր առաջին հանրային միջոցառումն էր ռեբրենդինգից հետո, բայց մինչեւ տարվա վերջ շարունակվելու են նոր ծրագրերը: Այդ մասին բոլոր նորություններին ու մանրամասներին կարելի է ծանոթանալ մեր ինստագրամյան եւ ֆեյսբուքյան էջերի ու պաշտոնական կայքէջի միջոցով: Դրանց բովանդակությունը պարբերաբար թարմացվում է, եւ նոր ծրագրեր են ներկայացվում»: Եզրափակիչ խաղի դիտմանը ներկա են եղել նաեւ թատրոնի եւ կինոյի հայտնի դերասաններ, որոնք միասին զբաղեցրել էին ֆուտբոլասերների առաջին շարքերը: Աստղիկ ԻսկանդարյանԼուսանկարները` Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 9262