ՀՀ Ազգային ժողովն այսօրվա արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին օրինագիծը:Վերջինս նախատեսում է համաներում կիրառել մինչեւ 2017թ. դեկտեմբերի 31-ը ճանապարհային կանոնների վարչական իրավախախտումներ կատարած անձանց նկատմամբ: Համաներվող գումարի ընդհանուր չափը կազմում է 13,7 մլրդ դրամ, վարչական պատասխանատվությունից նախատեսվում է ազատել 150 հազ. անձի: 04.07.2018 | 12:55 Վարորդներին 13,3 մլրդ դրամի տուգանք կներվի Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի խոսքով՝ բացառություն են կազմում այն դեպքերը, երբ այդ տուգանքը կապված է անձանց կողմից հանցագործություն կատարելու այնպիսի ոչ իրավաչափ վարքագծի հետ, ինչն առերեւույթ հանցագործության հատկանիշներ է պարունակել եւ այդ փաստի առթիվ իրականացվել է քրեական վարույթ: Նա ընդգծել է, որ համաներման կիրառումը կասեցվում է մինչեւ քրեական գործով վարույթի ավարտը:Նախարարը նաեւ նշել է, որ համաներման շրջանակում ներառված չեն մի շարք իրավախախտումներ, այդ թվում՝ առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցի վրա կարմիր եւ կապույտ ազդանշանով առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաններ արձակող սարքավորումներ տեղադրելը, օպերատիվ ծառայություն իրականացնող տրանսպորտային միջոցների համար նախատեսված գունածածկապատկերներ օգտագործելը, առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված համարանիշով տրասնպորտային միջոց վարելը, ոչ սթափ վիճակում մեքենա վարելը, ոստիկանի կանգառ ազդանշանին չենթարկվելը, առանց ԱՊՊԱ կտրոնի փակցնելու երթեւեկելը: Tweet Դիտում՝ 2041