Վարորդներին 13,3 մլրդ դրամի տուգանք կներվի

04.07.2018 | 12:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#վարորդ #տուգանք
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել վարչական իրավախախտումների տուգանքների համաներման օրինագիծը, ըստ որի՝ մինչեւ 2017թ. դեկտեմբերի 31-ը կիրառված վարչական մի շարք տուգանքներ կչեղարկվեն։

Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշել է, որ համաներվող ընդհանուր գումարի չափը կազմում է 13,3 մլրդ դրամ։

Նախարարն ընդգծել է, որ համաներումը չի տարածվում այն իրավախախտումների վրա, «որոնք շատ սուր են, օրինակ՝ մեքենայի պետհամարանիշը ուրիշին տրամադրելը, հարբած վիճակում վարելը եւ այլն»։

Արտակ Զեյնալյանի խոսքով՝ կարճվելու են նաեւ «վարչական դատարանի կողմից տրված կատարողական թերթերի հիման վրա հարուցված կատարողական վարույթները՝ կատարողական վարույթի կողմերին ազատելով դատական ակտերի կատարման ծախսերը վճարելու պարտավորությունից»։  

Օրենքի նախագիծն ուժի մեջ կմտնի Ազգային ժողովի կողմից ընդունվելու դեպքում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ այս քայլով քաղաքացիներին ազատում են «լուրջ անհարմարություններից»:

Նա հիշեցրել է, որ մշակվում է օրենքի նախագիծ, որը «որոշակիորեն կթեթեւացնի տուգանքների չափը, սակայն էականորեն կբարձրացնի երթեւեկության մասնակիցների կարգապահությունը»։  
Դիտում՝ 3620
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW